ԵՊՀ / Լաբորատորիա

Ֆիզիկատեխնիկական հետազոտությունների լաբորատորիա

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

2017 թվականին ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետին կից ստեղծվել է «ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոն» գիտահետազոտական լաբորատորիան (ԳՀԼ): ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոն ԳՀԼ-ում իրականացվում են հետազոտություններ հետևյալ ուղղություններով՝ սեյսմիկ տատանումների գրանցման գերզգայուն տվիչի նախագծում օպտիկական տիրույթում; մակերևութային պլազմոն պոլյարիտոնների տեղայնացումը օպտիկական կոնաձև մանրաթելի գագաթին; հեղուկում մետաղական նանոմասնիկների ցածր կոնցենտրացիաների ուսումնասիրությունները միկրոալիքային և օպտիկական տիրույթներում; կիսահաղորդչային գազային տվիչի նախագծում։ «ԵՊՀ ֆիզիկատեխնիկական հետազոտությունների կենտրոն» ԳՀԼ-ում նաև իրականացվում են Ֆիզիկայի ինստիտուտի ուսանողների բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև ասպիրանտների ավարտական փորձարարական աշխատանքները: Ֆակուլտետի «Գիտափորձի ավտոմատացման պրակտիկում» առարկայի լաբորատոր աշխատանքները կատարվում են ԳՀԼ-ում, ինչն ավելի է հարստացնում ուսանողների փորձարարական գիտելիքները:

Ովքե՞ր են

Ղեկավար

Տիգրան Աբրահամյան

Անդամներ

  • Տիգրան ԱբրահամյանԼաբորատորիայի վարիչ
  • Անի ԱլավերդյանԿրտսեր գիտական աշխատող
  • Վահե ԹադևոսյանԳիտական աշխատող
  • Հասմիկ Վարդանի ՄանուկյանԿրտսեր գիտական աշխատող
  • Բիլլի ՄինասյանԿրտսեր գիտական աշխատող

Որտեղ են

ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության կենտրոն)

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։