ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ

Քայլ դեպի
ավելի ուժեղ Հայաստան։

Այս կայքը միավորում է հայկական գիտական դաշտը մեկ վայրում՝ հայերենով և բոլորի համար։

Հայաստանի ուժը նրա մարդիկ են, իսկ գիտությունն այն ճանապարհներից է, որով այդ ուժն աճում է։ Մեր երկրում աշխատում են գիտական ինստիտուտներ, համալսարաններ, լաբորատորիաներ և աստղադիտարաններ, որոնց գիտնականները մասնակցում են աշխարհի խոշորագույն գիտափորձերին։ Բայց դրանց մասին հաճախ գիտեն միայն նրանք, ովքեր արդեն այդ աշխարհում են։

Մենք ուզում ենք դա փոխել։ Այստեղ հավաքում ենք փորձեր, գիտական կառույցների մասին տեղեկություններ և համայնք, որպեսզի գիտությունը դառնա տեսանելի և հասանելի յուրաքանչյուրի համար՝ Երևանից մինչև ամենահեռավոր գյուղը։

Մարզից՝ դեպի գիտություն

Պատկերացրու Գյումրիում, Գորիսում, Վանաձորում կամ սահմանամերձ գյուղում ապրող մի դպրոցականի, որին հետաքրքրում է, թե ինչու են աստղերը փայլում կամ ինչից է կազմված ատոմը։ Հաճախ նրա կողքին չկա մեկը, ում հետ կարող է կիսել այդ հարցերը։ Այս կայքը հենց նրա համար է։

Ի՞նչ է սպասվում գիտության ճանապարհին

Գիտությունը հեռավոր ու անհասանելի աշխարհ չէ։ Այն ունի հստակ քայլեր, և դրանցից յուրաքանչյուրը հասանելի է Հայաստանում։

  1. 01

    Հարց և փորձ

    Ամեն ինչ սկսվում է մի «ինչո՞ւ»-ից։ Կատարիր փորձ, դիտարկիր, կասկածիր և նորից փորձիր։ Սխալը նույնպես արդյունք է։

  2. 02

    Դպրոց և օլիմպիադաներ

    Ֆիզիկայի և աստղագիտության օլիմպիադաները տալիս են խնդիրներ լուծելու փորձ և նույն կրքով ընկերներ ամբողջ Հայաստանից։

  3. 03

    Համալսարան

    Ֆիզիկա կարելի է սովորել ոչ միայն Երևանում, այլև Գավառի, Գյումրու և Վանաձորի համալսարաններում։ Մանկավարժական համալսարանում պատրաստում են նաև ֆիզիկայի ուսուցիչներ։

  4. 04

    Հետազոտություն

    Մագիստրատուրայից և ասպիրանտուրայից հետո կարող ես աշխատել Ալիխանյանի ազգային լաբորատորիայում, Բյուրականի աստղադիտարանում, Արագածի բարձր լեռնային կայանում և այլ գիտական կառույցներում։

  5. 05

    Աշխարհը

    Հայ ֆիզիկոսները մասնակցում են CERN-ի, DESY-ի, Ջեֆերսոնի լաբորատորիայի և Ճապոնիայի KEK կենտրոնի գիտափորձերին։ Գիտությունը բացում է ամբողջ աշխարհը և հնարավորություն է տալիս վերադառնալ ու կառուցել Հայաստանում։

ՄԻԱՑԻՐ ՄԵԶ

Ամեն մեծ բացահայտում
սկսվում է մի փոքր հարցից։

Ընտրիր փորձ, գտիր քո կառույցը կամ գրիր ֆորումում։ Այստեղ քեզ սպասում են։

Սկսել այսօր