ԵՊՀ / Կենտրոն

Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն

ՂեկավարՄուշեղ Ռաֆայելյան

Ի՞նչ են ուսումնասիրում

Օպտիկայի ամբիոնում 1974 թվականին ստեղծվել է «Օպտոէլեկտրոնիկայի» գիտահետազոտական լաբորատորիան և գործել է ընդհուպ մինչև հանրապետությունում գիտահետազոտական աշխատանքների թեմատիկ ֆինանսավորման անցնելը: 2007 թվականից այն վերանվանվել է Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գիտահետազոտական լաբորատորիա: 2016 թվականից լաբորատորիան գործում է Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի (ՖԳՀԻ) կազմում:

Տարաբնույթ մեխանիզմներով պայմանավորված` ոչ գծայնության ուսումնասիրությունը համակարգերում արդի ֆիզիկայի և գիտության այլ ճյուղերի կարևորագույն խնդիրներից է: Բացի զուտ տեսական հետաքրքրությունից՝ այդ ուսումնասիրությունները կարևորվում են կիրառական լայն հնարավորություններով:

Կենտրոնի կազմում են՝ Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա; Լույսի առաջադեմ կառավարման խումբ; Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա; Գերարագ օպտիկայի և ֆոտոնիկայի լաբորատորիա։

Հետազոտությունների հիմնական ուղղություններն են

  • իզոտրոպ և անիզոտրոպ հեղուկներում լազերով մակածված հիդրոդինամիկական շարժումներ
  • ջերմամեխանիկական և էլեկտրամեխանիկական երևույթներ հեղուկ և պինդ նեմատիկներում
  • ժամանակակից օպտիկական տարրերի մեխանիկական կայունության խնդիրներ
  • լուսային և, մասնավորապես, լազերային ճառագայթման ղեկավարման համար նախատեսվող նոր օպտիկական տարրերի ստեղծմանն ուղղված հետազոտություններ
  • կողմնորոշումային երևույթներ՝ մակածված էլեկտրական, մագնիսական, լուսային, ակուստիկ, ջերմային և մեխանիկական դաշտերով
  • հեղուկ բյուրեղներում արատների մակածմամբ փոքր չափերի օպտոէլեկտրոնային տարրերի, լազերային ճառագայթման աղբյուրների և ղեկավարման համակարգերի ստեղծումը: Ֆոտոնային բյուրեղների ֆիզիկան

Հետազոտություններ և հրապարակումներ

Ուզո՞ւմ ես ավելին իմանալ։

Խմբի մարդկանց, հրապարակումների ամբողջական ցանկի և մասնակցելու պայմանների համար այցելիր պաշտոնական էջը։

Բացել խմբի կամ ստորաբաժանման էջը

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։

Խմբի գիտնականները