ԵՊՀ / Լաբորատորիա

Ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիա

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

ԵՊՀ ֆոտոնիկայի և արհեստական բանականության լաբորատորիան ստեղծվել է 2021 թվականին: Այն մշակում է ինչպես տեսական, փորձարարական մոտեցումներ, այնպես էլ ժամանակակից հաշվողական ալգորիթմներ՝ հիմնարար և կիրառական հետազոտական խնդիրների լուծման համար: Լաբորատորիայի հինական հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են ֆոտոնային բարդ համակարգերում լույս-նյութ փոխազդեցության վրա: Մասնավորապես, մեր հիմնական հետաքրքրություններից է բացահայտել սպեկլային լույսի դաշտի և հեղուկ բյուրեղի տարածաժամանակային փոխազդեցության ամբողջական ներուժը, որը կարող է գտնել իր ուղիղ կիրառումը լայնածավալ և էներգաարդյունավետ օպտիկական հաշվողական ճարտարապետությունների ստեղծման մեջ: Վերջիններս կկարողանան լուծել բազմաթիվ լայնածավալ բարդ խնդիրներ, որոնք դեռ հասանելի չեն ներկայիս արդի տեխնոլոգիաներին։ Մասնավորապես, մեր լաբորատորիայի կիրառական հետազոտական ուղղություններից մեկը նման գերժամանակակից օպտիկական հաշվողական տեխնոլոգիաների համադրումն է օպտիկական պատկերային համակարգերի հետ՝ բարդ տուրբուլենտ միջավայրերի միջով նկարահանման աննախադեպ արդյունավետության հասնելու համար: Մեր առաջնային նպատակն է զարգացնել կիրառական գիտության այս ուղղությունը, հաստատել միջազգային ամուր համագործակցություններ և մեծ թվով ուսանողների ներգրավել մեր հետազոտական նախագծերում: Հետազոտություններ բաժնում կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն մեր գործունեության մասին:

Ովքե՞ր են

Ղեկավար

Մուշեղ Ռաֆայելյան

Անդամներ

  • Հայկ ԱվետիսյանԱվագ լաբորանտ
  • Ամալյա ԹադևոսյանԱվագ լաբորանտ
  • Մարիամ ՄկրտիչյանԱվագ լաբորանտ
  • Էդգար ԱրզումանյանԼաբորանտ
  • Դարինա ԴարմորոզԿրտսեր գիտական աշխատող
  • Ալեքսանդր ՀայրապետյանԿրտսեր գիտական աշխատող
  • Նիկիտա ՄարինինԿրտսեր գիտական աշխատող
  • Տատյանա ՕռլովաԱռաջատար գիտական աշխատող

Որտեղ են

ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Օպտիկայի և ֆոտոնիկայի կենտրոն)

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։