ԵՊՀ / Լաբորատորիա
Աստղաֆիզիկական հետազոտությունների լաբորատորիա
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
Աստղաֆիզիկական հետազոտությունների գ/հ լաբորատորիան բացվել է 2016 թվականին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Վ. Համբարձումյանի անվան աստղաֆիզիկայի և ընդհանուր ֆիզիկայի ամբիոնի աստղաֆիզիկոսների ունեցած գիտական բազայի հիման վրա: Լաբորատորիայի գիտական ղեկավարը եղել է պրոֆեսոր, ֆ.մ.գ.դ. Մ. Ա. Ղազարյանը: 2017 թվականին լաբորատորիայի գիտական ղեկավար է ընտրվել լաբորատորիայի առաջատար գիտաշխատող, ֆ.մ.գ.թ. Է. Լ. Կարապետյանը: Աստղաֆիզիկական հետազոտությունների գ/հ լաբորատորիայի գիտական ուղղվածություններն են՝ ԳՄԱ գալակտիկաների ձևաբանական, սպեկտրային և վիճակագրական ուսումնասիրություններ; Թվայնացված շրջահայական թիթեղների վրա նոր օբյեկտների հայտնաբերում; Ցածր գալակտիկական լայնությունն ընդգրկող տիրույթներում, որտեղ նման հետազոտությունները քիչ են արված, կարմիր և գերկարմիր օբյեկտների հայտնաբերում, որոնք կարող են լինել ինչպես աստղեր, այնպես էլ միգամածություններ և գալակտիկաներ; Աստղաառաջացման բռնկումով գալակտիկաների ուսումնասիրություն՝ գալակտիկաների էվոլյուցիայի վաղ փուլը հասկանալու համար; BL Lacertae տիպի օբյեկտների ուսումնասիրություն, ինչպես նաև նրանցից արձակված շիթերի հետագծերի մոդելավորում տարբեր վիճակագրական մեթոդներով; Հայտնաբերված օբյեկտների բազմակողմանի ուսումնասիրություն՝ օգտագործելով Բյուրականի աստղադիտարանի 2.6 մ և ժամանակակից այլ երկրային և արտամթնոլորտային դիտակների միջոցով ստացված բարձրորակ նյութը; Թիթեղների սկանավորման, թվայնացման, աստղաչափման, օբյեկտների դասակարգման և արխիվացված հսկայական տեղեկատվության ներդրումը տվյալների բազայում՝ ժամանակակից չափանիշներով և մեթոդներով՝ ապահովելով դիտողական նյութերի հասանելիությունը և դրանց հիման վրա գիտական նոր ծրագրերի մշակումը։ Լաբորատորիայի գիտական հետազոտությունները գլխավորապես կապված են Տիեզերքի անկայուն երևույթների հետ: Լաբորատորիայում սկսվել է նաև շրջահայական թիթեղների թվայնացման գործընթաց: Աստղաֆիզիկական հետազոտությունների գ/հ լաբորատորիայում 2023 թվականին սկսել է գործել «Աստղամասնիկների ֆիզիկա» գիտական խումբը՝ Ֆելիքս Ահարոնյանի ղեկավարությամբ, որը զբաղվում է տիեզերական ճառագայթների հետազոտմամբ գերբարձր էներգիայի գամմա ճառագայթման միջոցով: Խումբը համագործակցում է աշխարհում հայտնի մի շարք գիտական կենտրոնների հետ, ինչպիսիք են՝ Մաքս Պլանկի միջուկային ֆիզիկայի ինստիտուտը (Հայդելբերգ, Գերմանիա), Աստղաֆիզիկայի ազգային ինստիտուտը (Միլան, Իտալիա), Չինաստանի գիտությունների ակադեմիայի բարձր էներգիայի ֆիզիկայի ինստիտուտը (Պեկին, Չինաստան):
Ովքե՞ր են
Անդամներ
Վարդգես ԳրիգորյանԿրտսեր գիտական աշխատող
Արման ԽաչատրյանԿրտսեր գիտական աշխատող
Էմիլյա ԿարապետյանԳիտական աշխատող- Լիանա ՀամբարձումյանԿրտսեր գիտական աշխատող
Ժակլին ՄարտիրոսյանԿրտսեր գիտական աշխատող
Որտեղ են
ԵՊՀ, Երևան (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Միջուկային ֆիզիկայի և աստղաֆիզիկայի կենտրոն)
Հրապարակումներ
Պաշտոնական աղբյուրներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։