ՔՖԻ / Լաբորատորիա

ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիաների լաբորատորիա

Այրման սինթեզի և հիդրիդային ցիկլի եղանակներով ստանում ենք համաձուլվածքներ, այդ թվում՝ ջրածին կուտակող նյութեր։

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

ԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիայի լաբորատորիան ստեղծվել է 1972 թվականին։

Հետազոտական ոլորտները․

Անցումային մետաղների համաձուլվածքներ, տիտանի հիմքով կիրառական համաձուլվածքներ, ջրածնի պինդ պահոցներ, միջին և բարձրէնտրոպիական համաձուլվածքներ, MAX ֆազեր, մետաղական հիդրիդներ, կարբիդներ և նիտրիդներ։

Գիտական ​​նպատակները․

Լաբորատորիայում իրականացվող հետազոտությունները ուղղված են TiFe-ի և TiV-ի հիմքով ջրածնային պահոց հանդիսացող համաձուլվածքների, դժվարահալ մետաղների բազմաբաղադրիչ և բարձրէնտրոպիական համաձուլվածքների, ինչպես նաև տիտանի հիմքով կոմերցիոն նշանակության համաձուլվածքների սինթեզի համար հիդրիդային ցիկլ (ՀՑ) մեթոդի կիրառման ընդլայնմանը: Հետազոտությունները նաև ներառում են Ti-Zr-Hf-ի վրա հիմնված նիտրիդային միջինէնտրոպիական MAX ֆազերի և համաձուլվածքների հիդրիդների, մետաղական կարբիդների և մետաղական նիտրիդների սինթեզի պրոցեսների ուսումնասիրությունը բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) մեթոդով: Այս նյութերի ֆիզիկաքիմիական և կառուցվածքային հատկությունները ուսումնասիրվում են նշված դասերի համաձուլվածքների և դրանց հիդրիդների, կարբիդների և նիտրիդների սինթեզի տեխնոլոգիաներ մշակելու նպատակով:

Լաբորատորիայի անձնակազմ․

Լաբորատորիայի կազմում ներգրավված են 8 աշխատակցից՝ լաբորատորիայի վարիչ (ք․գ․թ․), 4 գիտաշխատող (1 ֆ․-մ․գ․թ․ և 1 ք․գ․թ․), 2 կրտսեր գիտաշխատող (1 ֆ․-մ․գ․թ․), 1 ավագ ճարտարագետ և 1 ավագ լաբորանտ։

Ովքե՞ր են

Ղեկավար

Դավիթ Մայիլյան, ք.գ.թ.

Անդամներ

  • Դավիթ ՄայիլյանԲԻՍ պրոցեսների տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, ք.գ.թ.
  • Անահիտ ԱլեքսանյանԳիտաշխատող
  • Նարեկ ՍիսակյանԳիտաշխատող, ֆ․-մ․գ․թ․
  • Գառնիկ ՄուրադյանԳիտաշխատող, ք.գ.թ.
  • Անուշ ԴանիելյանԿրտսեր գիտաշխատող
  • Գայանե ՉիլինգարյանԿրտսեր գիտաշխատող
  • Նարեկ ԿարապետյանԱվագ լաբորանտ
  • Սարգիս ՄնացականյանԱվագ ճարտարագետ

Որտեղ են

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան

1972 թվականից

Սարքավորումներ

Ինչով են աշխատում

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։