ՔՖԻ / Լաբորատորիա

Հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաների լաբորատորիա

Ուսումնասիրում ենք հեղուկներում ազատ ռադիկալների մասնակցությամբ ընթացող ռեակցիաները և մոդելավորում դրանց բարդ մեխանիզմները։

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Գիտական գործունեության ոլորտը՝ հեղուկաֆազ ազատ-ռադիկալային ռեակցիաներ; օքսիդացման ռեակցիաների կատալիզ; հակաօքսիդիչների ազդեցության մեխանիզմ; բարդ (բազմափուլ) ռեակցիաների, այդ թվում ոչ գծային դինամիկ համակարգերի քանակական մոդելավորում։

Հիմնական գիտական ձեռքբերումները

• Բարդ (բազմափուլ) ռեակցիոն մեխանիզմների քանակական մոդելավորման և վերլուծության համար մշակվել է սկզբունքորեն նոր եղանակ՝ հիմնված ռեակցիոն համակարգի բաղադրիչների համապատասխան կինետիկական հավասարումների Համիլտոնյան համակարգման վրա։ Արդյունքում քիմիական կինետիկա են մտցվել նոր հասկացություններ՝ արժեքային մեծություններ, որոնք թույլ են տալիս ռեակցիաները կառավարելու և վարքը կանխատեսելու նպատակով քանակապես բացահայտել այդ բարդ ռեակցիաների առանձին փուլերի և բաղադրիչների կինետիկական նշանակությունը։ Դա իրականացվում է VALKIN համակարգչային ծրագրի օգնությամբ։

• Կառուցվել և քանակական վերլուծության են ենթարկվել հակաօքսիդիչների ներկայությամբ լիպիդների պերօքսիդացման ադեկվատ կինետիկական մոդելները։

• Ռեագենտների իմպուլսային ներարկմամբ ԷՊՌ կինետիկական եղանակի օգնությամբ չափվել են հեղուկ ֆազում բազմաթիվ ազատ-ռադիկալային տարրական ռեակցիաների արագության համապատասխան հաստատունները։ Այդ տվյալների հիման վրա հայտնաբերվել են ազատ-ռադիկալային ռեակցիաների նոր մեխանիզմները և բացահայտվել են կառուցվածքի և ռեակցիոնունակության միջև կապերը։

• Հենվելով քիմիական կենսամիմետիկայի սկզբունքների վրա՝ մշակվել է օքսիդացման ռեակցիաների արդյունավետ կատալիզատորների (ազոտ պարունակող ածխի մետաղ-կոմպլեքսային միացություններ) նոր շարք։ Հայտնաբերվել է թթվածնի ակտիվ ձևերի մասնակցությամբ կատալիզատորի մակերևույթի վրա շղթայի փոխանցման նոր ցիկլիկ ռեակցիա։ Սա էականորեն բարձրացնում է ալկիլարենների՝ հիդրոպերօքսիդների փոխարկման արդյունավետությունը։

• Օգտագործելով Վ.Ա. Համբարձումյանի «ինվարիանտ ներմուծման» ոչ էմպիրիկ, հիմնադիր սկզբունքը՝ տեսականորեն նկարագրվել է բախումների ընդհանրացված տեսության տեսանկյունից գազային և կոնդենսացված միջավայրերում ընթացող քիմիական ռեակցիաների վրա միջավայրի դինամիկ ազդեցությունը։

• Մշակվել է ռեակցիոն համակարգերի, այդ թվում ճյուղավորված-շղթայական, այլասերված-ճյուղավորված քիմիական ռեակցիաների կրիտիկական պայմանների բացահայտման և վերլուծության քանակական եղանակ։ Դրա ժամանակ տեղի է ունենում ռեակցիաների ընթացքի ռեժիմների որակական հերթափոխ։ Առաջարկվել է ռեակցիաների կրիտիկական պայմանների բացահայտման և վերլուծության ունիվերսալ չափանիշ։

• Բացահայտվել են ԴՆԹ-ի հետ կապված կենսահակաօքսիդիչների (ֆլավոնոիդներ, ֆոլատներ, տոկոֆերոլներ և այլն) հակառադիկալային ազդեցության նոր քիմիական մեխանիզմներ։

Իննովացիոն գործունեությունը

• Սիներգետիկ հումքի հիման վրա մշակվել է ԼԱ-1 և ԼԱ-2 ժանգի ձևափոխիչների արտադրման տեխնոլոգիա և ստեղծվել է փորձնական արտադրություն։

• Ակտիվ թթվածնի հիման վրա մշակվել է «Բիօքսիլ» բարձր արդյունավետությամբ կոմպոզիցիոն ախտահանիչի արտադրության տեխնոլոգիա և ստեղծվել է փորձնական արտադրություն։

Ովքե՞ր են

Ղեկավար

Սեյրան Մինասյան, ք.գ.թ.

Անդամներ

  • Սեյրան ՄինասյանՏնօրեն, ք.գ.թ.
  • Հրաչյա ՍարգսյանԳիտաշխատող, ֆ.-մ.գ.թ.
  • Մակիչ ՄուսայելյանԱվագ ճարտարագետ, ք.գ.թ.
  • Գասպար ՔոչարյանԳիտաշխատող, ք.գ.թ.
  • Զարուհի ՄանուկյանԿրտսեր գիտաշխատող
  • Արգիշտի ՄիրզոյանՓորձնակ

Որտեղ են

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։