ՔՖԻ / Լաբորատորիա
Կատալիզի լաբորատորիա
Մշակում ենք կատալիզատորներ՝ նյութեր, որոնք արագացնում են քիմիական ռեակցիաները, օրինակ՝ վառելիքի անբոց այրումը և մեթանի վերափոխումը։
Ինչպե՞ս են դա անում
Պաշտոնական նկարագրություն
Կատալիզի լաբորատորիան հիմնադրվել է 1975 թվականին։ Ներկայումս լաբորատորիան կազմված է 10 անդամներից․ լաբորատորիայի վարիչ (ք․գ․թ), 2 ավագ գիտաշխատող (ք․գ․թ․), 1 ավագ ճարտարագետ (ք․գ․դ․), 1 ավագ լաբորանտ և 5 լաբորանտ ( 2 մագիստրատուրայի ուսանող և 3 բակալվրի ուսանողներ)։ Լաբորատորիան երիտասարդ է, միջին տարիքը 35-ն է։
ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացմանը ուղված մեթոդների մշակում և կատարելագործում դեհիդրոգենացման, հիդրոդեօքսիգենացման, մեթանի չոր վերափոխման և օրգանական միացությունների խորը օքսիդացման համար։
• Պլազմա-մեխանոքիմիայի, միկրոալիքային ճառագայթման և այրման մեթոդների կիրառումը նանոփոշիների վրա հիմնված բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորներ ստանալու համար:
• Ածխաջրածնային վառելիքի անբոց այրման համար բարձր արդյունավետությամբ օժտված կատալիզատորների ստացման մեթոդների մշակում:
Ովքե՞ր են
Ղեկավար
Դավիթ Դավթյան, ք.գ.թ.
Անդամներ
Դավիթ ԴավթյանԿատալիզի լաբորատորիայի վարիչ, ք.գ.թ.
Վահրամ ՂազարյանԱվագ գիտաշխատող, ք.գ.թ.
Արթուր ԱղոյանԿրտսեր գիտաշխատող, ք.գ.թ.
Ռոզա ՀակոբյանԱվագ լաբորանտ
Ռիմա ԳասպարյանԼաբորանտ
Գուրգեն ԱլեքսանյանԼաբորանտ
Սոֆի ՊետրոսյանԼաբորանտ
Սվետլանա ՄսրյանԼաբորանտ
Գայանե ՀարությունյանԼաբորանտ
Որտեղ են
Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան
1975 թվականից
Սարքավորումներ
Ինչով են աշխատում
Բարձր ճնշման հոսքային կատալիզի (FlowCAT) համակարգFlowCAT-ը ավտոմատացված բարձր ճնշման հոսքային կատալիզի համակարգ է, որը նախագծված է շարունակական հոսքային քիմիական գործընթացների մշակման համար: Այն աջակցում է ինչպես գազային, այնպես էլ հեղուկ սնուցումներին և, հետևաբար, կարող է նպաստել ինչպես համասեռ, այնպես էլ տարասեռ քիմիաների մասշտաբավորմանը: Տեխնիկական բնութագիր։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
PERKIN ELMER ԳԱԶԱՅԻՆ ՔՐՈՄԱՏՈԳՐԱՖԻԱ CLARUS 690Գազային քրոմատոգրաֆ Clarus 690-ը բարձր տեխնոլոգիական լուծում է լաբորատորիաների համար, որոնք պահանջում են բարձր արտադրողականություն և ճշգրտություն բարդ խառնուրդների վերլուծության համար: Այս մոդելի առանձնահատկությունը արտոնագրված թերմոստատի կառուցվածքն է, որը ապահովում է արագ տաքացում և սառեցում: Սա իդեալական լուծում է լաբորատորիաների համար, որոնք վերլուծում են մեծ քանակությամբ տարբեր նմուշներ,…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԲԱԶՄՈՒՂՂՈՒԹՅԱՆ ԽԱՌՆԻՉShanghai Tiwin Industry Multi-Directional Mixer-ը բազմակողմանի և արդյունավետ լաբորատոր սարք է, որը նախատեսված է տարբեր տեսակի նմուշներ խառնելու համար:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
Հրապարակումներ
Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։
Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։
Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։