ՔՖԻ / Լաբորատորիա

Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիա

Ուսումնասիրում ենք, թե ինչպես են կիսահաղորդչային քվանտային կետերը փոխազդում լույսի հետ, և դրանք համակցում հեղուկ բյուրեղների հետ։

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Լաբորատորիան կազմավորվել է 2022թ․ hուլիսին:

Աշխատակիցների ընդհանուր թիվը 15 է, այդ թվում` գիտությունների թեկնածու` 7, ասպիրանտուրայի ուսանող՝ 2, մագիստրատուրայի ուսանող՝ 4, բակալավրի ուսանող՝ 2։

Քվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիան մասնագիտացված է կիսահաղորդչային քվանտային կետերի օպտիկական հատկությունների հետազոտության մեջ՝ կենտրոնանալով հատկապես լույսի հետ նանոկառուցվածքների փոխազդեցության վրա: Լաբորատորիան հայտնի է քվանտային կետերի տարբեր տեսակների համապարփակ ուսումնասիրությամբ՝ առանձնահատուկ շեշտադրմամբ բարդ երկրաչափություններ ունեցողների վրա: Քվանտային կետերի այս եզակի տեսակները նոր ուղիներ են բացում էլեկտրոնային և օպտիկական հատկությունների օգտագործման համար՝ ճանապարհ հարթելով քվանտային հաշվարկների, ֆոտովոլտաիկայի և կենսաբժշկության մեջ բեկումնային առաջընթացների համար: Օգտագործելով այս քվանտային կետերի առանձնահատկությունները՝ լաբորատորիան նպատակ ունի բացահայտել նոր երևույթներ ու կիրառություններ ֆոտոնիկայում:

Փորձարարական հետազոտությունները հիմնականու նվիրված են քվանտային կետ - հեղուկ բյուրեղներ կոմպոզիտ նյութեր ստեղծելուն և դրանց հատկությունների հետազոտությանը, մասնավորապես՝ օպտոէլեկտրոնային, մագնիսական և ջերմային հատկությունների հետազոտման և զարգացման վրա։

Մեր հետազոտությունների հիմքն է կիսահաղորդչային քվանտային կետերի և հեղուկ բյուրեղների մոլեկուլների միջև բարդ փոխազդեցությունները։ Մեր խնդիրն է ատոմական մեթոդների միջոցով, ինչպիսին է խտության ֆունկցիոնալի տեսությունը (ԽՖՏ) հասկանալ այդ բարդ փոխազդեցությունները նանո մասշտաբների դեպքում։ Ուսումնասիրելով նշված փոխազդեցությունները մենք ձգտում ենք բացահայտել հեղուկ բյուրեղների ներսում գտնվող քվանտային կետերի վարքը։ Օգտագործելով նորարարական հաշվարկային և փորձարարական մեթոդներ, մենք դիտարկում ենք համակարգի ազատ էներգիան, պատկերացում կազմելով դրա կայունության և թերմոդինամիկ հատկությունների մասին։ Այդ ամենից զատ մենք գնահատում ենք այդ համակարգերի կլանման հատկությունները, ուսումնասիրելով դրանց ներուժը նորագույն օպտոէլեկտրոնային սարքերի համար։

Ովքե՞ր են

Ղեկավար

Դավիթ Հայրապետյան, ֆ.-մ.գ.դ.

Անդամներ

  • Դավիթ ՀայրապետյանՔվանտային նյութերի և նանոֆոտոնիկայի լաբորատորիայի վարիչ, ֆ.-մ.գ.դ.
  • Պայծառ ՄանթաշյանՕպտիկական նանոհամակարգերի խմբի ղեկավար, ֆ.-մ.գ.թ.
  • Յուրի ԲլեյանԱվագ գիտաշխատող, ֆ.-մ.գ.թ.
  • Արտավազդ ԿոստանյանԾրագրավորող ճարտարագետ, ֆ.-մ.գ.թ.
  • Տիգրան ՍարգսյանՔվանտային համակարգերի մոդելավորման խմբի ղեկավար, ֆ.-մ.գ.թ.
  • Լուսինե ԷլբակյանՖ․մ․գ․թ., Գիտաշխատող
  • Էդուարդ ՀակոբյանԿրտսեր գիտաշխատող, ֆ.-մ.գ.թ.
  • Գրիգոր ՄանթաշյանԿրտսեր գիտաշխատող
  • Գոռ ԽառատյանԿրտսեր գիտաշխատող
  • Սարգիս ԳավալաջյանԱվագ լաբորանտ
  • Նարեկ ԵնգիբարյանԱվագ լաբորանտ
  • Աննա ՍուքիասյանԼաբորանտ
  • Արման ԱվետիսյանԼաբորանտ
  • Գյուլնարա ԽաչատրյանԱվագ լաբորանտ
  • Սևակ ԱպատեանԳիտաշխատող, ֆ.-մ.գ.թ.
  • Էռնեստ ՎարդանյանԱվագ լաբորանտ
  • Աննա ՄելքոնյանԱվագ լաբորանտ
  • Սարգիս ՄանուկյանԼաբորանտ
  • Նելլի ԳասպարյանԼաբորանտ

Որտեղ են

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան

2022 թվականից

Սարքավորումներ

Ինչով են աշխատում

  • Green Diode Pumped Solid State Q-switched LaserAll solid state 532 nm green q-switched laser featuring high peak power, high repetition rate and short pulse duration, which is widely used in industry, such as marking on the diamond or stone, experiments of generating 355nm or 266nm laser, fiber communication, etc.Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Հելիում Նեոնային լազեր21.0 mW Red (632.8 nm) Output with Linear, 500:1 Polarization Thorlabs' cylindrical red (632.8 nm) Helium-Neon lasers feature a tube design that makes them easy to mount in nearly any optical system. The HNL210LB outputs a 21.0 mW, linearly polarized beam that is polarized vertically with respect to the cable at the rear of the laser's housing. The HNL225RB model offers a 22.5 mW, randomly…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Լույսի տարածական մոդուլյատորPLUTO-2.1 LCOS Լույսի տարածական մոդուլյատորը լավագույն որակավորված և դիվերսիֆիկացված SLM պլատֆորմն է, որն ունի բազմաթիվ տարբերակներ՝ օպտիմիզացված հատուկ պահանջների համար, ներառյալ բարձր արտացոլման տարբերակները, որոնք ունեն դիէլեկտրական հայելի բարձր էներգիայի կիրառման համար:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ֆոտոնիկայի լաբորատորիայի բազային հավաքածուThorlabs Ֆոտոնիկայի լաբորատորիայի բազային հավաքածուն պարունակում է T1220CK - Nexus օպտիկական սեղան՝ 1,2 մ x 2 մ x 210 մմ, 700 մմ բարձրությամբ ակտիվ մեկուսիչ ոտքերով, օպտիկայի փորձերն իրականացնելու համար անհրաժեշտ տարրեր, ինչպիսիք են՝ ամրակները, բռնակները, ոսպնյակները, ֆիլտրերը և այլ օպտիկական պարագաներ:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Վակումային չորացնող վառարանՀագեցված է 4-կողմ ջեռուցման մեթոդով և դարակների միջով ջերմաստիճանի հաղորդմամբ՝ բարձր արդյունավետության համար։ Այն ունի փչովի միացք և ջերմակայուն սիլիցիումի գելի հերմետիկ շերտ՝ գերազանց խստության համար: Բացի այդ, նախագծված է կրկնակի դիտման ապակե պատուհանով՝ անվտանգության և հարմարավետության համար:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • ՍփինքոթերThe Ossila Spin Coating Kit includes both pieces of equipment, along with a connection adapter, disposable syringes, PTFE tubing, and needles. The adapter enables you to easily combine the precision and automatic control of the Ossila Syringe Pump with the versatility of the Ossila Spin Coater.Մանրամասն՝ խմբի կայքում ↗

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։