ՔՖԻ / Լաբորատորիա

Պինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիա

Ուսումնասիրում ենք պինդ նյութերի արագընթաց ռեակցիաները բարձր ջերմաստիճաններում և այրման եղանակով ստանում մետաղների, համաձուլվածքների ու կերամիկայի փոշիներ։

Ինչպե՞ս են դա անում

Պաշտոնական նկարագրություն

Լաբորատորիան կազմավորվել է 1982թ․ մարտին՝ 1977թ․-ին կազմավորված «ԲԻՍ պրոցեսների կինետիկայի և թերմոդինամիկայի» խմբի հիմքի վրա։ Մինչև 2021թ․ լաբորատորիան կրում էր «ԲԻՍ պրոցեսների կինետիկայի լաբորատորիա» անվանումը։

Աշխատակիցների ընդհանուր թիվը 23 է, այդ թվում՝ գիտությունների դոկտոր – 1, գիտությունների թեկնածուներ – 8, մագիստրոսներ – 5, ասպիրանտուրայի ուսանող – 1, մագիստրատուրայի ուսանող – 1, բակալավրի ուսանող – 4, օպերատոր – 2, ինժեներ – 1։

Գիտական գործունեության ոլորտը.

• Մետաղների և համաձուլվածքների, կերամիկական և կոմպոզիտային նյութերի փոշիների սինթեզ այրման ռեժիմում (բարձրջերմաստիճանային ինքնատարածվող սինթեզի (ԲԻՍ) եղանակով)՝ հիմնված քիմիական խթանման և/կամ ռեակցիաների ջերմակինետիկական զուգորդման մոտեցումների վրա։

• Նանոփոշիների ստացում լուծույթների այրմամբ սինթեզի եղանակով (ԼԱՍ)․ մետաղներ, համաձուլվածքներ, օքսիդներ, բարձրէնտրոպիական նյութեր, անթթվածին կերամիկական նյութեր։

• Պինդ ֆազի մասնակցությամբ բարձր ջերմաստիճանային արագընթաց ռեակցիաների կինետիկայի և մեխանիզմի փորձարարական և տեսական հետազոտություններ իզոթերմ և ոչ իզոթերմ պայմաններում:

• Ռեակցիոն դիֆուզիայի տեսություն։

Ովքե՞ր են

Ղեկավար

Սոֆիյա Այդինյան, ք.գ.թ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Անդամներ

  • Սոֆիյա ԱյդինյանՊինդ ֆազային ռեակցիաների մակրոկինետիկայի լաբորատորիայի վարիչ, ք.գ.թ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  • Սուրեն ԽառատյանԱռաջատար գիտաշխատող, պրոֆեսոր, ֆ.-մ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
  • Արկադի ՀարությունյանՓոխտնօրեն գիտության գծով, ք.գ.թ.
  • Մարիետա ԶաքարյանԴժվարահալ նյութերի հետազոտական խմբի ղեկավար, ք.գ.թ.
  • Հասմիկ ԿիրակոսյանԱվագ գիտաշխատող, ք.գ.թ.
  • Նարինե ԱմիրխանյանԳիտաշխատող, ք.գ.թ.
  • Խաչիկ ՆազարեթյանԳիտաշխատող
  • Եվա ԳրիգորյանԿրտսեր գիտաշխատող, ք.գ.թ.
  • Ալինա ԶուռնաչյանԿրտսեր գիտաշխատող, ք.գ.թ.
  • Տիգրան ԱյվազյանԿրտսեր գիտաշխատող
  • Վիկտորյա ՎարդանյանԿրտսեր գիտաշխատող
  • Անի ՍարգսյանԿրտսեր գիտաշխատող
  • Լարիսա ԱբովյանԱվագ ճարտարագետ, ք.գ.թ.
  • Լիլիթ ԳալստյանԱվագ լաբորանտ
  • Սյուզաննա ՄելքոնյանԼաբորանտ
  • Վահան ՄամիկոնյանՓորձարար
  • Արման ՊետրոսյանՓորձարար
  • Ժան ՍարգսյանԳրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող
  • Մարիամ ՊապիկյանԳրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող
  • Լիլիթ ՄինասյանԳրանտային ֆինանսավորմամբ գիտաշխատող
  • Անահիտ ԽառատյանՍԷՄ օպերատոր
  • Կարինե ԱսատրյանՍԷՄ օպերատոր
  • Արմենակ ԶարգարյանՆախագծող ճարտարագետ

Որտեղ են

Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ, Երևան

1982 թվականից

Սարքավորումներ

Ինչով են աշխատում

  • Ջերմահաղորդունակության անալիզատոր - MP-V Versatile (Thermtest, Շվեդիա)MP-V Versatile ջերմահաղորդունակության անալիզատորը նախագծված է ջերմաֆիզիկական հատկությունների չափման համար, առաջարկում է պինդ նյութերի, հեղուկների, մածուկների և փոշիների առաջնային չափման բազմաթիվ մեթոդներ:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ինտելեկտուալ ավտոմատ մամլիչ՝ նախատեսված փոշիներից հաբ ստանալու համար - ZYP-20TS (Tmax Battery Equipments, Չինաստան)ZYP-20TS լաբորատոր ավտոմատ մամլիչը նախատեսված է փոշուց գլանաձև նմուշ (հաբ) պատրաստելու համար: Այն ունի ավտոմատ ծրագրային ղեկավարում, որը ներառում է հետևյալ գոործառույթները՝ դանդաղ ճնշման ծրագիր, ճնշման վերահսկման ծրագիր, ճնշման ավտոմատ պահպանում, ճնշման ավտոմատ ավելացում, ճնշման ազատման ժամանակացույց: Նշված գործառույթները կառավարվում են 4․3 դյույմ LCD զգայուն էկրանի միջոցով: Սարքի անվտանգ…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Բժշկական ցենտրիֆուգ - BKC-TL4B (Biobase, Չինաստան)KC-TL4B-ը միկրոհամակարգչով կառավարվող ցածր արագությամբ ավտոմատ հավասարակշռությամբ սեղանի ցենտրիֆուգ է։ Այն պատրաստված է պողպատե կորպուսով, մակերեսը ենթարկված է պլաստիկ մշակման, այնպես որ մակերեսի կոշտությունը բավարար է, ունի մեծ ամրություն, նորաձև է։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Հաստատուն ճնշման ռեակտոր (Հայաստան)Ապահովում է նյութերի սինթեզ այրման միջոցով: Այն ունի մի շարք առավելություններ՝ համեմատած փոշեմետալուրգիական ավանդական մեթոդների հետ։ Սինթեզն իրականացվում է բացառապես քիմիական ռեակցիայի ջերմության շնորհիվ՝ առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների օգտագործման և հետևաբար՝ առանց էներգիայի ծախսերի։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • D33 մետր - Sinocera YE2730 (Sinocera Piezotronics Inc., Չինաստան)Sinocera YE2730-ը քվազիստատիկ d₃₃ չափման սարք է, որը նախատեսված է պիեզոէլեկտրական կերամիկաների, պոլիմերների և միաբյուրեղների d₃₃ պիեզոէլեկտրական գործակցի անմիջական չափման համար՝ Berlincourt եղանակով։ Սարքն օգտագործվում է գիտական հետազոտություններում և պիեզոէլեկտրական նյութերի ու սարքերի որակի վերահսկման նպատակով։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Մագնիսական հատկությունների չափման ավտոմատ սարքավորում - DX-2012H (Dexing Magnet Technology, Չինաստան)Մագնիսական հատկությունների չափման ավտոմատ սարքավորումը հնարավորություն է տալիս չափել առավելագույն և մնացորդային մագնիսականությունը 2 Տլ մագնիսական դաշտի ինդուկցիայի պայմաններում, կոհերցիտիվ ուժը (Hcb), ներքին կոհերցիտիվ ուժը (Hcj), մագնիսական հոսքի խտությունը, մագնիսական էներգետիկ արժեքը (Bhmax), B&J-H հիստերեզի և ապամագնիսացման կորերը այնպիսի մշտական մագնիսներում, ինչպիսիք են բարձր էնտրոպիական…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Թվային մետաղագրաֆիական շրջված մանրադիտակ - ME520TA (AmScope, Չինաստան)ME520TA մետաղագրաֆիական մանրադիտակը օգտագործում է անցնող և արտացոլված լույսը մետաղական, կերամիկական, կենսաբանական և այլ տեսակի նմուշներ հետազոտելու համար, ինչպես նաև ռեդուկցիոն ոսպնյակով 9MP տեսախցիկ և USB 2.0 ելքով՝ պատկերներ նկարելու կամ ցուցադրելու համար համակարգչի կամ պրոյեկտորի վրա:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Դիֆերենցիալ սկանող կալորիմետր- STARe System TGA/DSC 3+ (METTLER TOLEDO, Շվեյցարիա)STARe System TGA/DSC 3+-ը բարձր տեխնոլոգիական ջերմային անալիզի սարքավորում է, որում զուգակցված է ջերմային անալիզում կիրառվող հիմնական տեխնիկաներից երկուսը՝ թերմոգրավիմետրիական անալիզը (TGA) և դիֆերենցիալ սկանող կալորիմետրիան (DSC): Սարքավորումը օգտագործվում է նյութերի ջերմային հատկությունների ուսումնասիրության համար՝ չափելով զանգվածի փոփոխությունները (TGA) և ջերմային հոսքը (DSC)՝ ըստ ջերմաստիճանի…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Դիֆերենցիալ ջերմային անալիզատոր - Derivatograph Q 1500D (Paulic, Paulic-Erday, Հունգարիա)Q 1500D-ը հանդիսանում է ամենապարզ և առավել լայնորեն օգտագործվող ջերմային անալիզի սարքավորումներից՝ նախատեսված նյութերի ջերմային հատկությունների ուսումնասիրման համար։ Այս սարքավորման մեջ զուգակցված են ջերմային անալիզում տարածված երկու հինամական տեխնիկաներ՝ թերմոգրանիմետրիական անալիզը (TGA) և դիֆերենցիալ ջերմային անալիզը (DTA)։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ածխածին/Ծծումբ (CS) անալիզատոր - ELEMENTRAC CS-i (ELTRA Elemental Analyzers, Գերմանիա)ELEMENTRAC CS-i անալիզատորը ժամանակակից գործիք է, որը հնարավորություն է տալիս միաժամանակ իրականացնել նմուշում պարունակվող ածխածին և ծծումբ տարրերի ընդհանուր (ազատ և կապված) քանակական վերլուծություն։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Գազային պիկնոմետր - Micromeritics AccuPyc III 1350 (Micromeritics Instrument Corporation, ԱՄՆ)Գազային պիկնոմետրը նախատեսված է պինդ, փոշենման, հատիկավոր և ծակոտկեն նյութերի իրական (true) խտության, կմախքային (skeletal) խտության և ծավալի բարձր ճշգրտությամբ որոշման համար՝ գազի տեղահանման (Gas Displacement Pycnometry) մեթոդի կիրառմամբ։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Արագագործ տեսախցիկ - FASTCAM NOVA S9 (Photron, Ճապոնիա)Photron FASTCAM NOVA S9 բարձր արդյունավետությամբ արագագործ թվային տեսախցիկը նախատեսված է արագընթաց դինամիկ պրոցեսների և կարճատև անցումային երևույթների գրանցման ու վերլուծության համար՝ ապահովելով բացառիկ ժամանակային լուծաչափ և բարձրորակ պատկերներ։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Բարձր արագությամբ լաբորատոր ցենտրիֆուգ - HERMLE Z326-HK (Benchmark Scientific, Գերմանիա)Բարձր արագությամբ սառեցվող լաբորատոր ցենտրիֆուգը ժամանակակից սարքավորում է, որը աշխատում է կենտրոնախույս ուժի կիրառմամբ՝ ապահովելով լուծույթներում, սուսպենզիաներում և կոլոիդային համակարգերում մասնիկների արդյունավետ տարանջատում՝ ըստ դրանց խտության և չափերի։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Բարձր ջերմաստիճանային լաբորատոր վառարան - RHF 14/8 (Carbolite, Միացյալ Թագավորություն)Բարձր ջերմաստիճանային մուֆելային վառարանը նախատեսված է մինչև 1400 °C ջերմաստիճաններում առաջադեմ ջերմային մշակման, սինտրման և կերամիկական կամ հրակայուն նյութերի հետազոտությունների համար։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Բարձր ջերմաստիճանային լաբորատոր վառարան - LHT 6/30 (Carbolite, Միացյալ Թագավորություն)Լաբորատոր մուֆելային վառարանը նախատեսված է մինչև 600 °C ջերմաստիճաններում չորացման, նախնական տաքացման, ջերմային մշակման և լաբորատոր պայմաններում իրականացվող սովորական ջերմային գործընթացների համար։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Բարձր ջերմաստիճանային խողովակավոր վառարան - RHTH 80/300/18 with Controller P 570 (Nabertherm, Գերմանիա)Նախատեսված է ջերմային մշակման և նյութագիտության հետազոտությունների համար՝ մինչև 1800 °C ջերմաստիճաններում։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Արագագործ սկանավորող էլեկտրոթերմոգրաֆ -ԱՍԷ (Հայաստան)Արագագործ սկանավորող էլեկտրոթերմոգրաֆը (ԱՍԷ) նախատեսված է պինդ գազային, պինդ-հեղուկ և պինդ-պինդ համակարգերում արագընթաց քիմիական-ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրման համար: Այն ներառում է չժանգոտվող պողպատից պատրաստված ռեակցիոն խցիկ՝ համալրված քվարցային պատուհանով և արագագործ ջերմաստիճանային սենսորով: Սարքը ներառում է նաև գազի կառավարման համակարգ և էլեկտրոնային կառավարման բլոկ:…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Արագագործ ջերմաստիճանային սկաներ - ԱՋՍ (Հայաստան)HSTS-1 և HSTS-2 մոդելների աշխատանքի սկզբունքը հիմնված է մետաղական բարակ թիթեղից (Ni) պատրաստված տաքացվող բջջի ուղղակի ռեզիստիվ տաքացման վրա։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Թթվածին/Ազոտ/Ջրածին (ONH) անալիզատոր - ELEMENTRAC ONH‑p 2 (ELTRA Elemental Analyzers, Գերմանիա)Թթվածին, ազոտ և ջրածին տարրերը որոշվում են ELEMENTRAC ONH-p 2 շարքում իներտ գազի միջավայրում հալման միջոցով: Մետաղական կամ կերամիկական նմուշները հալեցվում են էլեկտրոդային վառարանում, իսկ CO2, N2 և H2 գազերը չափվում են մինչև երկու ինֆրակարմիր չափիչ բջիջներում և մեկ ջերմահաղորդականության խցիկում:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Oպտիկական պիրոմետր - IGAR 12-LO MB 25 (Advanced Energy, ԱՄՆ)IGAR 12-LO MB 25-ը բարձր ճշգրտությամբ երկգույն պիրոմետր է նախատեսված մետաղների, կերամիկայի, գրաֆիտի և այլնի ջերմաստիճանի՝ օպտիկամանրաթելային ոչ կոնտակտային չափման համար: Չափումն իրականացվում է երկգույն սկզբունքով, որտեղ ջերմաստիճանը հաշվարկելու համար օգտագործվում են երկու հարակից ալիքի երկարություն:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ձեռնոցների վակուումային տուփ՝ ջրի և թթվածնի հեռացմամբ - TMAX-GB-800S (Xiamen Tmax Battery Equipments Limited , Չինաստան)Աշխատում է 20-25 °C հաստատուն ջերմաստիճանային, 65 % հարաբերական խոնավության պայմաններում, 99.999 % մաքրությամբ իներտ գազային միջավայրում:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Լաբորատոր խցիկային վառարան - ELF 11/6 (Carbolite, Միացյալ Թագավորություն)Այս կոմպակտ լաբորատոր վառարանը նախատեսված է մինչև 1100 °C ջերմաստիճաններում ջերմային մշակման, կալցինացման, թրծման (annealing) և կերամիկական նյութերի մշակման համար։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Մասնիկների չափսի որոշման լազերային դիֆրակցիոն անալիզատոր - Analysette-22 NeXT Nano (FRITSCH Laboratory Instruments, Գերմանիա)Analysette-22 NeXT Nano անալիզատորը ժամանակակից ունիվերսալ գործիք է, որը հնարավորություն է տալիս որոշել մասնիկի չափսը կարճ ժամանակահատվածում։ Այս սարքի աշխատանքի հիմքում ընկած է լույսի դիֆրակցիան մասնիկների կողմից։ Այն կիրառելի է փոշիներ, սուսպենզիաների և էմուլսիաների համար։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Պիեզոէլեկտրիկ կոնտակտային բևեռացման համակարգ - 30KV (PolyK, ԱՄՆ)PolyK Piezoelectric Contact Poling System-ը բարձր լարման համակարգ է, որը նախատեսված է պիեզոէլեկտրական և ֆեռոէլեկտրական նյութերի բևեռացման (poling) համար՝ հաստատուն էլեկտրական դաշտի կիրառմամբ։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Մոլորակային աղաց - PM-100 (RETSCH, Գերմանիա)PM-100 մոլորակային աղացը հզոր մոդել է՝ մեկ կայանով և հարմարավետ օգտագործվող հակաքաշով, որը կարող է հավասարակշռել մինչև 8 կգ զանգվածներ: Այն հնարավորություն է տալիս մանրացնել մինչև 220 միլիլիտր նմուշ նյութ մեկ փուլով: Իդեալական է հետազոտական խնդիրների համար, ինչպիսիք են մեխանոքիմիան (մեխանոսինթեզ, մեխանիկական համաձուլվածքներ և մեխանոկատալիզ), նանոմետրային մասշտաբով գերճշգրիտ կոլոիդալ…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ճշգրիտ LCR մետր - LCX 200 (Rohde & Schwarz, Գերմանիա)Rohde & Schwarz R&S® LCX LCR Meter-ը բարձր ճշգրտության իմպեդանսի չափման (LCR) է, որը նախատեսված է նյութերի և էլեկտրոնային բաղադրիչների էլեկտրական բնութագրերի չափման համար, ներառյալ՝ տարողությունը (C), ինդուկտիվությունը (L), դիմադրությունը (R), իմպեդանսը (Z), ֆազային անկյունը և կորուստների գործակիցը (tan δ): Սարքը կիրառվում է գիտական հետազոտություններում, նոր նյութերի բնութագրման, դիէլեկտրիկ…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • ԲԻՍ ռեակտոր (Հայաստան)Ապահովում է նյութերի սինթեզ այրման միջոցով: Ունի մի շարք առավելություններ՝ համեմատած փոշեմետալուրգիական ավանդական մեթոդների հետ։ Սինթեզն իրականացվում է բացառապես քիմիական ռեակցիայի ջերմության շնորհիվ՝ առանց էներգիայի լրացուցիչ աղբյուրների օգտագործման և հետևաբար՝ առանց էներգիածախսերի։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Կայծապլազմային եռակալման սարքավորում - KCE®-FCT HP D 10-SD (FCT Systeme GmbH, Գերմանիա)HP D 10 Spark Plasma Sintering (SPS) էլեկտրակայծային համակարգը դաշտի ներգործմամբ եռակալման (FAST/SPS) ժամանակակից սարքավորում է, որը նախատեսված է փոշիների արագ խտացման և եռակալման համար՝ միաժամանակ կիրառելով միաառանցքային ճնշում և իմպուլսային ուղղակի էլեկտրական հոսանք։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ծածկույթառաջացնող ցենտրիֆուգ - EZ4-S (LEBO science, Չինաստան)EZ4-S-ը բարձր արդյունավետությամբ ծածկույթառաջացնող ցենտրիֆուգ է: Այն նախատեսված է համասեռ բարակ ծածկույթներ ստանալու համար: Իմ կոմպակտության հաշվին այն կարող է տեղադրվել քարշիչ պահարանում կամ ձեռնոցներով հարմարեցված վակուումային խցիկում (glovebox): Թարմացված ծրագիրը կարող է պահել մինչև հինգ մեթոդներ, և յուրաքանչյուր մեթոդ կարող է խմբագրվել պտտման հինգ քայլով:Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Վակուումային չորացման պահարան - DZF-6050AB (LabTech / Չինաստան)Աշխատում է վակուումային միջավայրում՝ ապահովելով նյութերի արդյունավետ չորացում և ջերմային մշակում։ Վակուումային պայմանները հնարավորություն են տալիս իրականացնել չորացումը ցածր ջերմաստիճաններում, արագացնել խոնավության հեռացումը, կանխել նմուշների օքսիդացումը և պահպանել դրանց ֆիզիկաքիմիական հատկությունները։Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Անալիտիկ կշեռք համալրված Արքիմեդյան խտաչափով - ViBRA HT 124RCE (Shinko Denshi, Ճապոնիա)ViBRA HT 124RCE էլեկտրոնային կոմպակտ կշեռքը չի պահանջում տաքացում և ունի արդյունքների բարձր վերարտադրելիություն: Ապահովում է չափման հարմարավետ և բարձր ճշգրտության մակարդակ ամենօրյա լաբորատոր աշխատանքներում: Կշեռքը համալրված է խտության չափման հավաքածույով, որը նախատեսված է պինդ, հեղուկ, ծակոտկեն և մածուցիկ միջավայրերի հետ աշխատելու համար: Էլեկտրոնային կշեռքը համալրված է նաև RS232C ինտերֆեյսով՝…Մանրամասն՝ խմբի կայքում ↗
  • Ռենտգենյան դիֆրակտոմետր - MiniFlex 600 (Rigaku, Ճապոնիա)Նոր` վեցերորդ սերնդի MiniFlex սեղանի ռենտգենյան դիֆրակտոմետրը բազմաֆունկցիոնալ դիֆրակցիոն անալիտիկ գործիք է: Այն կարող է որոշել փոշու ֆազային բաղադրությունը, կատարել նույնականացում, որոշել քանակական բաղադրությունը (Rietveld, %), նյութի բյուրեղի չափսը և լարվածությունը (strain), ինչպես նաև կատարել բյուրեղացանցի պարամետրի ճշգրտում։Մանրամասն՝ խմբի կայքում ↗

Հրապարակումներ

Այս խմբի՞ց եք։ Լրացրեք կարճ ձև, և էջում կհայտնվեն ձեր հարցը, մեթոդները և միանալու պայմանները։

Տվյալները ստուգված են 17.11.2026-ին։

Սա տեղեկատու էջ է՝ պաշտոնական աղբյուրների հիման վրա։ Կառույցի անունը չի ենթադրում գործընկերություն։