ԳԻՏՆԱԿԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ · Երկրի և մթնոլորտի ֆիզիկա
Դորք Սահագյան
Dork Sahagian
Երկրի և շրջակա միջավայրի գիտությունների պրոֆեսոր, Լիհայի համալսարան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Փենսիլվանիա, ԱՄՆdos204@lehigh.eduԲոլոր գիտնականները
Ինչով է զբաղվում
Զբաղվում է հրաբուխների ֆիզիկայով՝ ինչպես են պայթյունային ժայթքումների ժամանակ մագմայում առաջանում և աճում պղպջակները, ինչպես է ձևավորվում հրաբխային մոխիրը, ինչպես նաև ծովի մակարդակի և գետերի ոլորանների ֆիզիկայով։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ ուսումնասիրում է Հայաստանի հրաբուխները․ մոդելավորում է Արտենի լեռան 8 կմ երկարությամբ օբսիդիանային լավային հոսքը և ուսումնասիրում վաղ պլեյստոցենյան հրաբխային նստվածքները։
Կապը Հայաստանի հետ
Հայ մշակութային և գիտական ընկերակցության (ASOF) խորհրդի անդամ է, համագործակցում է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ։