ԳԻՏՆԱԿԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ · Երկրի և մթնոլորտի ֆիզիկա

Փայծառ Մուրադյան

Paytsar Muradyan

Մթնոլորտագետ, Շրջակա միջավայրի գիտության բաժին, Արգոնի ազգային լաբորատորիա, Իլինոյս, ԱՄՆ

Չիկագո, ԱՄՆpmuradyan@anl.govԲոլոր գիտնականները

Ինչով է զբաղվում

Հեռահար զոնդավորմամբ ուսումնասիրում է մթնոլորտի սահմանային շերտը։ ԱՄՆ էներգետիկայի նախարարության մթնոլորտային դիտարկումների ARM ծառայությունում պատասխանատու է միկրոիմպուլսային լիդարի և ռադիոլոկացիոն քամու պրոֆիլաչափի համար։ Վերջին աշխատանքներում լիդարներով, ռադիոզոնդերով և պրոֆիլաչափերով ուսումնասիրում է, թե ինչպես է Միչիգան լճի զեփյուռը փոխազդում Չիկագոյի քաղաքային սահմանային շերտի հետ, ինչպես նաև քամու և տուրբուլենտության պրոֆիլները ծովային հողմակայանների համար։

Կապը Հայաստանի հետ

Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (բակալավր)։

Հղումներ